Գոլ խփելը հարձակվողի պարտականությունն է։ Այս մասին այսօր Եվրո-2020-ի ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ կայանալիք խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մեր թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որն այս մրցակցի դարպասն արդեն երկու անգամ գրավել է նախորդ խաղերում։
«Միշտ պատրաստ եմ գոլ խփել․ կարևոր չէ՝ Լիխտենշտեյնի դեմ խաղում, թե այլ թիմի»,- ասաց Կարապետյանը՝ ավելացնելով, որ ցածր կարգի թիմերի դեմ խաղալը դժվար է, որովհետև նրանց մոտիվացիան շատ ուժեղ է, մանավանդ նրանք Հունաստանին գոլ խփեցին ու միավոր վաստակեցին։
Ամեն դեպքում Ալեքսանդր Կարապետյանը նշեց, որ մեր թիմը պետք է հաղթի ու 3 միավորով հեռանա Լիխտենշտեյնից։