Այսօր ևս մեկ հանդիպում կայցավ VBET Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում․ «Լեռնային Արցախը» մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ։
Հյուրերը հաղթանակ տարան 2-1 հաշվով։ «Արարատ-Արմենիայի» կազմում աչքի ընկան Ավանեսյանն ու Լիման, իսկ տանտերերի միակ գնդակը խփեց Բրջիեն։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դուրս եկավ VBET Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ։
Հիշեցնենք, որ երեկ քառորդ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց նաև «Նորավանքը»՝ արտագնա խաղում հաղթելով «Շիրակին» (1-0)։
Վաղը կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում․
«Վան»-«Սևան»․ 15։30
ԲԿՄԱ-«Փյունիկ»․ 19։30