«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես դոս Սանտոս Ավեյրոն, ցույց են տվել իր որդու՝ շոկոլադից պատրաստված ամբողջական արձանը:
Արձանը պատրաստել է հրուշակագործ Ժորժ Կարդոսոն: Արձանի պատրասպամ վրա նա անցկացրել է մոտ 200 ժամ և այն կշռում է 120 կիլոգրամ:
«Ո՞վ է ուզում մի կտոր շոկոլադ: Դա միայն ինձ համար է», – գրել է Ռոնալդուի մայրը Instagram-ում:
Ռոնալդուի շոկոլադե արձանը նվիրված էր 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հաղթանակին:
Посмотреть эту публикацию в Instagram