«Նոա»-ն կրկին պայմանագիր է կնքել 25-ամյա հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
«Նոա»-ի լավագույն ռմբարկուն վերադառնում է։
Բարի վերադարձ Նոա ընտանիք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ Մայրովիչը 2021-ի հունվարին հեռացավ «Նոայից» և տեղափոխվեց Ռուսաստանի Ազգային լիգան ներկայացնող «Ակրոն» ակումբ։
Ռուսաստանի հավաքականի կազմում 2013 թ. Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն Մարյրովիչը 2019 թվականից էր հանդես գալիս «Նոայում», որի կազմում դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր և երկրի գավաթակիր: Transfermarkt-ի փոխանցմամբ, Մայրովիչը «Նոայի» կազմում 39 պաշտոնական հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Իսկ «Ակրոնի» կազմում Մայրովիչը ՖԱԼ-ի նախորդ և ընթացիկ մրցաշրջաններում ընդհանուր առմամբ 21 հանդիպման մասնակցեց՝ դառնալով 1 գոլի հեղինակ։