«Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը պատմել է 2018-ի ամռանը «Լիվերպուլ» չկայացած տեղափոխության մասին․
«Ցավալի պահ էր։ Մամուլում ես շատ բան էի տեսնում, որոնք չէին համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, գրում էին, որ ես չկարողացա տեղափոխվել «Լիվերպուլ» ծնկիս հետ կապված խնդիրների պատճառով, բայց դա ճիշտ չէր։ Ես բուժզննում անցա, ծնկիս հետ կապված ամեն իր կարգին էր։ Ես խնդիր ունեի կապված իմ գործակալի հետ։ Նա է պատասխանատու գործարքի խափանման համար։ Իհարկե, ես շատ հիասթափված էի, որ չտեղափոխվեցի «Լիվերպուլ», չէ՞ որ այն հիանալի ակումբ է»,- Ֆեկիրի խոսքերն է փոխանցում The Times-ը։
Ֆեկիրը 2019 թվականից է հանդես գալիս «Բետիսում», իսկ մինչ այդ պաշտպանում էր «Լիոնի» գույները։