«Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարը հայտնել է, թե երբ կավարտի միջազգային կարիերան.
«Հավաքականում կխաղամ մինչ Քաթարի ԱԱ-ն, իսկ հետո արդեն, հավանաբար, կդիտարկեմ հավաքականում կարիերաս ավարտելու տարբերակը»,-ասել է Ազարը:
Հիշեցնենք, որ 2019 թ-ին 115 մլն եվրոյի դիմաց Ազարը «Չելսիից» տեղափոխվեց «Ռեալ»:
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում Ազարը դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: