«Ռոմայի» դարպասապահ Ռոբին Օլսենն առաջիկա մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի անգլիական «Շեֆիլդ Յունայթեդի» կազմում, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
2018 թ-ին 9 մլն եվրոյի դիմաց Օլսենը «Կոպենհագենից» տեղափոխվեց Հռոմ: Նախորդ մրցաշրջանում Օլսենը վարձավճարով խաղաց «Էվերթոնի» կազմում ու մասնակցեց ԱՊԼ-ի 7 հանդիպման: Օլսենի՝ «Ռոմայի» հետ պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.:
«Շեֆիլդը» խաղում է Չեմփիոնշիփում: 5 տուրից հետո թիմն ունի 2 միավոր: