Թուրինի «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է փնտրում. պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արդեն իսկ պայմանագիր է ստորագրել:
Թուրինյան ակումբը Ռոնալդուին փոխարինողի դերում տեսնում է «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարին, հայտնում է Marca-ն:
Անձամբ բելգիացին ցանկանում է մնալ Մադրիդում, սակայն Մբապեի հնարավոր տեղափոխությունը կարող է Ազարին զրկել մեկնարկային կազմում խաղալու հնարավորությունից:
«Յուվեն» ցանկանում է ձեռք բերել Ազարի տրանսֆերը՝ չծախսելով մեծ գումար: Հնարավոր տարբերակ է կիսապաշտպանի վարձակալությունը: