«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրիեն կարող է տեղափոխվել ֆրանսիական «Լիլ»: Ֆրանսիայի գործող չեմպիոնը կփորձի ձեռք բերել իվուարցի 28-ամյա խաղացողին, հաղորդում է RMC- ն:
2020/2021 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 19 հանդիպման, որոնցում խփել է երկու գոլ:
Պաշտպանը լոնդոնյան ակումբ է եկել 2017 թվականին: