ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ԱՊԼ խաղացողների՝ միջազգային խաղերին մասնակցելու վերաբերյալ։
«Ստիպված եղանք խորքային խնդիրների բախվել, ու միշտ միասին ենք դիմակայել դրանց։ Հուսով եմ՝ ապագայում ևս այդպես կլինի։ Ֆուտբոլիստներին հավաքականների խաղերին ուղարկելը կարևոր հարց է, որը հրատապ որոշում է պահանջում։ Կոչ եմ անում յուրաքանչյուր միություն-անդամի, յուրաքանչյուր լիգայի ու յուրաքանչյուր ակումբի համերաշխություն դրսևորել, որպեսզի անենք այն, ինչ ճիշտ ու արդար է գլոբալ խաղի համար։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները խաղում են Անգլիայի ու Իսպանիայի առաջնություններում։ Այս երկրները նաև պատասխանատվություն են կրում ողջ աշխարհում մրցաշարի ամբողջականությունը պահելու համար»,-Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՊԼ ակումբները հայտարարել էին, որ որոշում են կայացրել խաղացողներին թույլ չտալ մեկնել սեպտեմբերին կայանալիք հավաքականների խաղերին այն երկրներ, որոնք Մեծ Բրիտանիայի կարմիր կարանտինային ցանկում են։




























































