«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, արձագանքել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի՝ պորտուգալացի ֆուտբոլիստի մասին հրապարակմանը։
Օրերս համացանցում լուրեր էին պտտվում 36-ամյա հարձակվողի՝ «սերուցքայինների» ճամբար հնարավոր վերադարձի մասին: Մասնագետը հերքեց այս տեղեկատվությունը՝ Twitter-ում գրառում կատարելով:
Ջորջինան Անչելոտիի հրապարակման մեկնաբանություններում թողել է «Հա-հա-հա-հա-հա» մեկնաբանությունը: