«Անտվերպենի» նորեկ Ռաջա Նաինգոլանը խոսել է «Կալյարիի» ղեկավարության մասին.
«Բոլորն էլ գիտեին, որ ես ցանկանում եմ տեղափոխվել «Կալյարի»: Ես հրաժարվել եմ մեծ գումարներից, որպեսզի այնտեղ խաղամ, իսկ նրանք ի՞նչ արեցին: Նրանք շատ լավ իմանալով այդ ամենի մասին, կորան: Նրանք «թողեցին» ու «դավաճանեցին» ինձ: Ես ուղղակի շատ վրդովված եմ: Ես շատ բանից հրաժարվեցի, իսկ ստացա այս պատասխանը: Ես մշտապես կապի մեջ էի «Կալյարիի» ներկայացուցչի հետ, նրանք շատ լավ գիտեին իմ ցանկության մասին: Պարազապես, ֆուտբոլում մարդիկ ամեն ինչ շատ արագ մոռանում են»,-L’Unione Sarda-ին ասել է բելգիացին:
Նախորդ մրցաշրջանում Ռաջան վարձավճարով խաղացել է «Կալյարիի» կազմում, իսկ օրեր առաջ «Ինտերից» տեղափոխվեց «Անտվերպեն»: