Դանիայի Սուպերլիգայի 5-րդ տուրում «Սիլկեբորգը» հյուրընկալվել էր «Օդենսեին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
«Սիլկեբորգի» կազմում խաղի մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը՝ ամբողջական հանդիպում անցկացնելով։
«Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ վաստակած 7 միավորով։
Նշենք, որ դանիական ակումբը 2021/22 մրցաշրջանի 5 խաղերում դեռ ոչ մի պարտություն չի կրել։