Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը նորամուտն է նշել Դանիայի առաջնությունում։
«Սիլկեբորգը» այս մրցաշրջանում հանդես կգա Դանիայի բարձրագույն լիգայում․ թիմն ուժեղագույնների լիգայի ուղեգիր է ձեռք բերել առաջին դիվիզիոնի ավարտված մրցաշրջանի արդյունքներով։
Դանիայի առաջնության առաջին տուրում «Սիլկեբորգը» գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել «Սոնդերյիսկեի» հետ։
Հայ պաշտպանն ամբողջական հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում։