Դանիայի Սուպերլիգայի 4-րդ տուրում «Սիլկեբորգը» ընդունել էր «Վիբորգին»։ Հանդիպումն ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
«Սիլկեբորգի» կազմում խաղի մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Անդրե Չալըշըրը՝ փոխարինվելով 58-րդ րոպեին։
«Սիլկեբորգը» Դանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է՝ վաստակած 6 միավորով։
Նշենք, որ դանիական ակումբը 2021/22 մրցաշրջանի 4 խաղերում դեռ ոչ մի պարտություն չի կրել։