Ավստրիական Գրաց քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես եկել Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը:
Չնայած դատավորներն ըստ արժանվույն չեն գնահատել Սլավիկի ելույթը, բայց նա անցել է որակավորման փուլը՝ մտնելով 24 լավագույնների մեջ և իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին։
Կարճ ծրագրում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է չեխ Միխալ Բրժեզինան, երկրորդ տեղում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ալիևն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ, 16-ամյա Արթուր Դանիելյանը` վաստակելով 84.63 միավոր:
Դանիելյանը նշել է` իր համար մեծ փորձ է մեծահասակների հետ հանդես գալը, տեսնել, թե նրանք ինչպես են սահում: Մեր հայրենակիցը նաև նշել է, որ շատ ուրախ է ԵԱ-ի մասնակցելու համար:
Եվրոպայի առաջնության ազատ ծրագիրը կկայանա այսօր` հունվարի 23-ին: