Ֆրանսիական ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» սենեգալցի կիսապաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը, հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Ֆրանսիական գրանդն արդեն մի շարք ցնցող տրանսֆերներ է իրականացրել: Թիմի նորեկ Սերխիո Ռամոսը շարունակում է ապաքինվել վնասվածքից ու մարզվել անհատական ծրագրով: Քանի որ ձգձգվում է Ռամոսի խաղադաշտում հայտնվելը, ՊՍԺ-ն պատրաստվում է ևս մեկ թոփ տրանսֆեր իրականացնել: Փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերը: Տրանսֆերից նեապոլիտանական ակումբը ցանկանում է ստանալ 50 մլն եվրո:
Կուլիբալիի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թ.: «Նապոլիի» կազմում նախորդ մրցաշրջանում անցկացրած 37 խաղում պաշտպանը դարձել է 1 գոլի հեղինակ: