«Նապոլիի» և Սենեգալի հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալին օգնել է իր երկրի հիվանդանոցներին։
La Gazzetta dello Sport-ը գրում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը շտապ օգնության մեքենաներ և բժշկական սարքավորումներ է գնել՝ ներառյալ պատգարակներ և դեղորայք։ Այդ ամենը Նեապոլից նավով կտեղափոխվի Սենեգալ։
Նշվում է՝ այս ամենը ֆուտբոլիստն անում է իր 30-ամյակի առթիվ։ Կուլիբալին հունիսի 20-ին է նշել ծննդյան տարեդարձը։
Ավարտված մրցաշրջանում Կուլիբալին Ա Սերիայի 26 հանդիպման է մասնակցել՝ չկարողանալով աչքի ընկնել արդյունավետ գործողություններով։