Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ղազախական «Աստանան» սեփական հարկի տակ 3։4 հաշվով պարտվեց ֆիննական ԿուՊՍ–ին։ Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դուբլ է ձևակերպել այդ խաղում։ Հանդիպման բոլոր գոլերը՝ տեսանյութում։