ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել՝ թիմի նորեկ Լիոնել Մեսսիի` մարզումային առաջին օրվա ամփոփումով։
Երեկ՝ օգոստոսի 12-ին, արգենտինացին սկսեց մարզումները թիմի հետ: Փարիզցիների YouTube-ի տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է հարձակվողը հանդիպում ֆուտբոլիստների և մարզիչների հետ, այնուհետև մարզվում մարզասրահում և խաղադաշտում: