Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, կիսվել է իր կարծիքով՝ «Բարսելոնայից» իր ամուսնու հեռանալու վերաբերյալ:
«Որքան դժվար է այս բոլոր տարիները մի քանի տողերի մեջ տեղավորելը: Այնքան զգացմունքներ կան, որոնք հավիտյան իրենց հետքն են թողել մեր կյանքում:
Բայց, ինչպես ասում են, այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում: Եվ ընտանիքը առաջին տեղում դնելով ՝ մենք կրկին խաղադաշտ դուրս կգանք, ավելի ուժեղ, քան երբևէ… Ուր էլ որ միասին գնանք, մենք միշտ առաջ կշարժվենք: Ես սիրում եմ քեզ, իմ սեր»,- գրել է Անտոնելան իր Instagram-ում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։