«Ուրարտուն» ստուգողական խաղում նվազագույն հաշվով զիջել է «Նորավանքին»: Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Էրիկ Պետրոսյանը:
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ պատանի ֆուտբոլիստներ Մխիթար Ումրեյանը, Հայկ Ղազարյանը, Արթուր Իսրայելյանն ու Կարեն Դավթյանն առաջին անգամ խաղացել են «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։