UFC-ի նախագայ Դեյն Ուայթը մեկնաբանել է միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Ռոբերտ Ուիտակերի` Ջարեդ Կանոնյերի հետ մենամարտին չմասնակցելու որոշումը.
«Պատճառը, ըստ որի նա չի կռվի, ամենաանշահախնդիր բաներից մեկն է, որ ես տեսել եմ իմ կյանքում: Նա շատ լավ մարդ է, շատ լավ, ու ես շատ եմ հարգում նրան:
Հաջողություն եմ մաղթում նրան: Չեմ կարող բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ Ուիտակերի հանդեպ: Նա իսկական տղամարդ է: Բայց դա նրա անձնական գործն է: Եթե ցանկանա, անձամբ կպատմի»,- հայտարարել է Ուայթը:
Ըստ շշուկների, Ուիտակերն իր դստեր համար ողնածուծի դոնոր կդառնա: