Հուլիսի 26-ին Տոկիոյի ՕԽ բռնցքամարտի մրցաշարում, 52 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարը սկսել է Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը, որը, սակայն, պարտություն է կրել մեկնարկում։
Նա մրցել է Ջալալ Յաֆայի հետ, ով ներկայացնում է Մեծ Բրիտանիան: Սողոմոնյանը պարտվել է, քանի որ մրցավարը երրորդ ռաունդում դադարեցրել է մենամարտը և հաղթանակը շնորհել Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
ArmSport-ի ֆոտոթղթակից Գևորգ Ղազարյանը Տոկիոյից ներկայացնում է Սողոմոնյանի մենամարտի լուսանկարները՝