Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Մաքս Կրուզեն, օլիմպիական մրցաշարի խմբային փուլի խաղում Սաուդյան Արաբիային հաղթելուց հետո (3-2), ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն: Այս մասին հայտնում է Stuttgarter Nachrichten- ը:
Հետխաղյա հարցազրույցի ժամանակ Կրուզեն հանեց իր մարզաշապիկը, ծնկի իջավ և հարցրեց իր սիրելիին՝ Դիլանին (ազգությամբ քուրդ), արդյոք նա կհամաձայնի դառնալ իր կինը: Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի համազգեստի տակ քրդերեն լեզվով «ես քեզ սիրում եմ» գրությամբ վերնաշապիկ է եղել: