Սլովակիայի առաջնության 1-ին տուրում «Ժիլինան» ընդունել էր «Սերեդին» ու խոշոր 3-0 հաշվով հաղթանակ տարել։
Հանդիպման հաշիվն արդեն 5-րդ րոպեին Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո բացել է Միսլովիչը, որը 43-ին նաև կրկնապատկել է այն։ 59-րդ րոպեին աչքի է ընկել Ժամբորը՝ հաշիվը դարձնելով խոշոր։
Վահան Բիչախչյանը փոխարինվել է 70-րդ րոպեին։
«Ժիլինան» Սլովակիայի առաջնության 4-րդ տեղում է։