Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ուրալին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 0-3 հաշվով։
Հյուրերի կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
«Կրասնոդարը» գլխավորում է ՌՊԼ մրցաշարային աղյուսակը։