«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նանինգոլանը ցանկանում է հեռանալ միլանյան ակումբից:
Լրագրող Նիկոլա Սկիրան հայտնում է, որ կողմերը քննարկում են պայմանագրի լուծման տարբերակը, իսկ եթե դա տեղի ունենա, բելգիացին ազատ խաղացողի կարգավիճակով կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Բելգիացուն 2 տարվա պայմանագիր է առաջարկում «Բեշիքթաշը»: Նաինգոլանը ցանկանում է կարիերան շարունակել «Կալյարիու»: Վերջինիս կազմում կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում խաղացել է վարձավճարով: