ՌՖՄ-ն շարունակում նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Ռուսաստանի հավաքականի համար:
Eurostavka-ն վստահեցնում է, որ թեկնածուներից մեկը Լորան Բլանն է, որը հիմա աշխատում է քաթարական «Ալ-Ռայանի» հետ: Ֆրանսիացի մասնագետի հետ բանակցություններ են վարվում:
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիտարկել է նաև «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի թեկնածությունը, սակայն հետո հրաժարվել է այդ մտքից:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի հարցում մոտ օրերս պետք է որ հստակություն մտցվի: