Ռուսաստանի և Նիգերիայի ազգային հավաքականներն այսօր ընկերական խաղ են անցկացրել Մոսկվայում։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
27-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ։ Գնդակը սեփական դարպասն է ուղարկել նիգերիացի պաշտպան Սեմի Աջային։ 71-րդ րոպեին նիգերիացի հարձակվող Տոլուվալասա Արոկոդարեն օգտվել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի սխալից և հավասարեցրել է հաշիվը։
Ավելի վաղ՝ 2025 թվականին, Վալերի Կարպինի թիմը ընկերական խաղեր է անցկացրել Գրենադայի (5:0) և Զամբիայի (5:0) հետ: Հունիսի 10-ին Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Բելառուսի հավաքականի հետ:




























































