Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» խաղի առաջին կեսն ավարտված է։ Հաշիվը չի բացվել։
Հարկ է նշել, որ մեր թիմը բավականին ակտիվ է սկսել խաղն ու առաջին կեսում մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին։ Ցավոք, գրոհները գոլի վերածել չհաջողվեց։
Նշենք, որ մեր թիմից Սանթոսը և Խուրցիձեն դեղին քարտ են ստացել կանոնների խախտման համար։