Forbes-ը կազմել է ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշը, ովքեր կմասնակցեն առաջիկա Օլիմպիական խաղերին։
Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը կընթանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Այս Օլիմպիական խաղերում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բասկետբոլիստ Քևին Դյուրանտն է, ով տարեկան վաստակում է 75 մլն եվրո։ Ընդհանրապես, 9 մարզիկներից բաղկացած այս ցուցակում 5-ը բասկետբոլիտներ են, և նրանք բոլորն էլ ներկայացնում են ԱՄՆ-ը։
ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը հավաքել է աստղային կազմ, սակայն առանց Լեբրոն Ջեյմսի։ Դյուրանտի համար սա երրորդ օլիմպիական խաղերն են, և այժմ նա հույս ունի նվաճել թիմի չորրորդ անընդմեջ օլիմպիական ոսկին:
Ամենաբարձր վարձատրվող մարզիկները Տոկիոյի ՕԽ-ում
1․ Քևին Դյուրանտ (ԱՄՆ)․ Բասկետբոլ — տարեկան վաստակում է 75 մլն եվրո
2․ Նաոմի Օսակա (Ճապոնիա)․ Թենիս- 60 մլն եվրո
3․ Դամիան Լիլարդ (ԱՄՆ)․ Բասկետբոլ — 40,5 մլն եվրո
4․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)․ Թենիս — 34,5 մլն եվրո
5․ Ռորի Մաքիլրոյ (Հս․ Իռլանիդա, Մեծ Բրիտանիա)․ Գոլֆ — 32 մլն եվրո
6․ Դևին Բուքեր (ԱՄՆ)․ Բասկետբոլ — 30,5 մլն եվրո
7․ Քեյ Նիշիկորի (Ճապոնիա)․ Թենիս — 30,5 մլն եվրո
8․ Քրիս Միդլթոն (ԱՄՆ)․ Բասկետբոլ — 29 մլն եվրո
9․ Դրյու Հոլիդեյ (ԱՄՆ)․ Բասկետբոլ — 23 մլն եվրո