«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ»-«Ցրվենա Զվեզդա» զույգի հաղթողի հետ։
Այս մասին հայտնի է դարձել Չեմպիոնների լիգայի վիճակահանությունում։
ՉԼ որակավորման երկրորդ փուլի՝ «Ալաշկերտ»-«Շերիֆ» առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 20-ին։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 19։00-ին։