Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում Երևանի «Արարատը» կմրցի լեհական «Շլյոնսկի» հետ։ Լեհ երկրպագուների կայքն անդրադարձել է մեր թիմի դեմ սպասվելիք խաղին՝ գրելով, որ ««Արարատը» բավականին անսպասլիորեն դուրս եկավ մրցաշարի երկրորդ փուլ։ «Ֆեհերվարը» ֆավորիտ էր, բայց Հայաստանի մայրաքաղաքի թիմը բնավորություն ցույց տվեց»։
Հոդվածում լեհերը պատմում են նաև Հայաստանի մասին։
«Հայաստանը ծայրահեղ հակամարտությունների գոտում գտնվող երկիր է: Այն սահմանակից է Թուրքիային, Իրանին, Վրաստանին և Ադրբեջանին, և նրանց պատմությունը կարելի է նկարագրել մեկ բառով ՝ պատերազմ: Այս տարիների ընթացքում հայերը ստիպված են եղել զբաղվել այնպիսի բաներով, որոնք դժվար է պատկերացնել: Հայոց Ցեղասպանությունը, որը հայտնի է նաև որպես սպանդ, երկրաշարժ, որն ամբողջությամբ ավերեց Գյումրի քաղաքը, պատերազմ ՝ ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հայերի և վերջապես անկախություն 1990-ին:
Արյունով նշանավորված պատմությունը ոգեշնչել է մարդկանց ամբողջ աշխարհից, ներառյալ լեհերին: Նրանց իրավունքների համար անընդհատ պայքարը մեծ ազդեցություն ունեցավ այնտեղ ապրող մարդկանց վրա: Դա կարող եք տեսնել նաև խաղադաշտում: «Արարատը» ծայրաստիճան կատաղի թիմ է, որը պայքարում է մինչև վերջին կաթիլ քրտինքը, ինչպես նաև ծայրահեղ վտանգավոր է:
Հետաքրքրական է, որ «Արարատը» նախկինում արդեն հանդիպել էր լեհական թիմի եվրագավաթներում: 1995 թվականին երևանյան թիմը հանդիպել էր «ԳԿՍ Կատովիցեին»։ Ոչ-ոքին ավարտվեց 11 մետրանոց հարվածաշարով, որում հայերը հաղթեցին»,- ասվում է հոդվածում։
Հեղինակն անդրադարձել է նաև մեր թիմի տիտղոսներին, գրանցած հաջողություններին և խաղային փիլիսոփայությանը՝ նշելով, որ «Արարատը» իդեալական թիմ է լեհական ակումբին եվրագավաթներից դուրս թողնելու համար։