«Յուվենտուսի» ավագ Ջորջիո Կյելինին կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Այս մասին հաղորդում է fichajes.net-ը:
Հաղորդվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է խաղացողին տեսնել մադրիդյան թիմում:
Կյելինին այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, քանի որ «Յուվեի» հետ նախորդ պայմանագիրն ավարտվել էր այս տարվա հունիսին: