«Արարատ-Արմենիան» այսօր` հուլիսի 16-ին առաջին ընկերական խաղն է անցկացրել Վրաստանում:
Մեր թիմի մրցակիցը եղել է տեղի «Թելավին»: Խաղն ավարտվել է վրացական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հաջորդ ընկերական խաղը «Արարատ-Արմենիան» կանցկացնի մի քանի օրից «Բոլնիսիի» դեմ: