UFC 246-ի ընթացքում ամերիկացի Դոնալդ Սերոնեի հետ 40 վայրկյան տևած մենամարտի արդյունքում իռլանդացի մարտիկ Կոնոր Մաքգրեգորը 78 մլն դոլար է վաստակել:
Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը հաշվել է, որ իռլանդացին 1 վայրկյանում 2 մլն դոլար է վաստակել:
Մաքգրեգորի պաշտոնական հոնորարն, այդուհանդերձ, 3 մլն դոլար է կազմել. գումարի մեծ մասը նա աշխատել է մենամարտի ցուցադրման իրավունքների վաճառքից:
Նշենք` 31-ամյա Մաքգրեգորի կարողությունն ավելի քան 98 մլն դոլար է գնահատում, սակայն անձամբ մարզիկը հայտնել է, որ նախքան 35 տարեկան դառնալը միլիարդատեր կդառնա: