Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» սեփական մարզադաշտում ընդունել է սլովենական «Մարիբորին»։
Հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը չի բացվել, բայց պետք է ընդգծել, որ առաջին րոպեներից շատ ակտիվ են գործում մեր թիմի ֆուտբոլիստներն ու բազմատիվ վտանգավոր պահեր են ստեղծում մրցակցի դարպասին։ Մնում է երկրորդ կեսում դրանք գոլի վերածել։
Հիշեցնենք՝ առաջին հանդիպումն ավարտվել էր մեր թիմի՝ նվազագույն հաշվով պարտությամբ։