Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էդինսոն Կավանին մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի հնարավոր տրանսֆերը լոնդոնյան ակումբ.
«Կավանին հրաշալի ֆուտբոլիստ է: Ինձ բախտ վիճակվել է խաղալ նրա դեմ: Ինձ միշտ դուր է եկել սպորտի նկատմամբ նրա վերաբերմունքը: Չեմ կարող այս պահին հստակ ոչինչ ասել նրա տրանսֆերի մասին. ժամանակը ցույց կտա: Մեզ մոտ կան փորձառու ֆուտբոլիստներ, բայց նա իր փորձով մեծ օգուտ կարող է տալ թիմին»,-sky sports-ին տված հարցազրույցում ասել է Լեմպարդը:
Կավանին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2013 թ-ից: Այս մրցաշրջանում անցկացրած 14 խաղում ուրուգվայցին դարձել է 5 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: