«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում ՄՅՈՒ-ի դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակը։
«Իմ խաղացողներից ավելին պահանջել չեմ կարող։ Աշխատանքային էթիկա ու ելույթի մակարդակ։ Մենք մեր բարձրության վրա էինք, ու երբ մրցակիցը փոխեց սխեման, մենք էլ ավելի լավը դարձանք։ Շատ հպարտ եմ այս ելույթով։
Այս փուլում կարող է պատահել այնպես, որ վատ արդյունքներ ունենանք, ինչպես օրինակ, «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում (0-3): Վերջին մի քանի օրում մենք մեծ աշխատանք ենք արել, ու խաղացողներն արժանի են շնորհակալության։
Նրանք պետք է վստահություն հավաքեն այսպիսի ելույթից հետո։ Մենք թիմում առաջատարներ ունենք։ Նրանց չի կարելի համեմատել այլ ժամանակների առաջատարների հետ, բայց նրանք կան։ Սա մի ելույթ էր, որտեղ մենք բնավորություն ցույց տվեցինք»,- Լեմպարդի խոսքերն է փոխանցում Goal-ը։