ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում «Ուրարտուն» հյուրընկալվելիս ուժերը չափել է սլովենական «Մարիբորի» հետ և զիջել 0-1 հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկից 11 րոպե անց «Մարիբորի» ֆուտբոլիստները բացել են հանդիպման հաշիվը։ Ձախ եզրից ներխուժելով տուգանային հրապարակ՝ տանտերերը կարողացել են արդյունավետ եզրափակել գրոհը։ Աչքի է ընկել Նինո Ժուգելը՝ 1-0։
Երկրորդ կեսում «Ուրարտուի» ֆուտբոլիստները գոլ խփելու քիչ հնարավորություն ունեցան, բայց նաև մրցակցին էլ հնարավորություն չտվեցին զարգացնել հաջողությունը։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլի և վտանգավոր պահերի տեսանյութը՝