Վանաձորի «Լոռին» իսպանացի մասնագետ Դավիդ Կապանյայի գլխավորությամբ վերադարձել է արձակուրդից ու սկսել մարզումները:
«Ցուրտը չի խանգարում մեկնարկել մարզումները բարձր տրամադրությամբ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` վանաձորյան թիմի ֆուտբոլիստները ԲԽ-ի աշնանային հատվածից հետո գլխավորում են առաջնության մրցաշարային աղյուսակը`15 խաղից հետո վաստակած 28 միավորով:
«Լոռիի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է թիմի այսօրվա մարզման լուսանկարները.


