«Ուրարտուի» անձնակազմն, ինչպես արդեն հայտնել էինք, արդեն Սլովենիայում է։ Թիմն արդեն վաղը առաջին մարզումը կանցկացնի։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը տեսանյութ է հրապարակել Սլովենիա մեկնումից։
«Ուրարտուի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Զվարթնոցի օդանավակայանում իրենք հանդիպել էին Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանին։
«Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։
«Ուրարտուն» Սլովենիայում հուլիսի 8-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում ուժերը կչափի «Մարիբորի» հետ։