«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը HaiKa / ՀայըԿա նախաձեռնության հետ միասին Կարապի լճում կազմակերպում է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր» — «Ուրարտու» հանդիպման համատեղ դիտում։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Հուլիսի 8-ին ժամը 22։45-ին Կարապի լճում տեղադրված մեծ էկրաններով կարող եք դիտել և երկրպագել «Ուրարտուին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: