Ամերիկայի Գավաթի քառորդ եզրափկչում Էկվադորին հաղթելուց հետո (3-0) Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է խաղի մասին:
«Շատ ծանր խաղ էր, գիտեինք, որ բարդ մրցակից է: Շատ դժվար էր մինչև գոլ չխփեցինք: Կարևոր է, որ ևս մեկ առաջ քայլ արեցինք:
Միշտ ասում եմ, որ անհատական մրցանակները երկրորդական են, մենք այստեղ այլ բանի համար ենք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին կատարած աշխատանքի համար, մենք երկար ժամանակ է հեռու ենք մեր ընտանիքներից: Մենք ունենք նպատակ ու դրա մասին ենք մտածում»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Արգենտինայի հավաքականի թվիթերյան էջը: