ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Մարիբորի» հետ «Ուրարտուի» արտագնա և տնային հանդիպումներին կկարողանանք հետևել ուղիղ եթերում։ Խաղերը կցուցադրվեն «Շանթ» հեռուստաընկերության եթերում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը սլովենական ակումբի հետ կանցկացնենք հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22։45-ին (տեղի ժամանակով՝ 20։45-ին), իսկ պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 20։00-ին։
Հանդիպումները կմեկնաբանի Արմեն Մանուկյանը։