Հուլիսի 15-ին նախատեսված Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Արարատ» — «Ֆեհերվար» պատասխան հանդիպումը կկայանա Գյումրու Քաղաքային մարզադաշտում։ Հանդիպման սկիզբը 17:00-ին է, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացնելը հնարավոր չեղավ մարզադաշտի զբաղվածության պատճառով, քանի որ ՀՖՖ-ն որոշել է միջազգային հանդիպումներ անցկացնելու համար մարզադաշտը տրամադրել «Ալաշկերտ» և «Նոա» ակումբներին»,- ասված է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Ֆեհերվարի» դեմ առաջին հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին, Երևանի ժամանակով 22:00-ին, հունգարական Սեկեշֆեհերվար քաղաքի «Արենա Շոշտո» մարզադաշտում։