«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում մեկնաբանել է իր նշանակումը։
«Երբ որակյալ ու տաղանդավոր կազմ ունես, ուզում ես հպարտություն ու բավականություն պարգևել երկրպագուներին։ Ինձ համար չափազանց մեծ հաճույք ու պատիվ է այստեղ լինելը, երջանիկ եմ ու անհամբեր սպասում եմ աշխատանքս սկսելուն։ Մենք չպետք է օր կորցնենք ու անմիջապես պիտի սկսենք աշխատել, քանի որ մի քանի օրից սկսվում է նախապատրաստական շրջանը»,- ասել է պորտուգալացի մասնագետը։