«Վեսթ Հեմը» հայտարարել է 51-ամյա պորտուգալացի մասնագետ Նունու Էշպիրիտու Սանտուի՝ գլխավոր մարզիչ նշանակելու մասին:
Նրա հետ կնքվել է եռամյա պայմանագիր: Շաբաթ օրը ակումբը հեռացրել է նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերին:
Նունու Էշպիրիտու Սանտուն նախկինում մարզել է «Նոթինգհեմ Ֆորեսթը», որի հետ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 7-րդ տեղը, սակայն սեպտեմբերին հեռացվել էր թիմից: Նա նաև աշխատել է Անգլիայում՝ մարզելով «Վուլվերհեմփթոնը» և «Տոտենհեմը»:
Հինգ տուրից հետո «Վեսթ Հեմը» 3 միավորով գտնվում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 19-րդ՝ նախավերջին հորիզոնականում:




























































