«Վուլվերհեմփթոնի» նախկին մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն նշանակվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացի մարզչի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա պատրաստվում է գլխավորել «Քրիսթալ Փելասը», սակայն կողմերը ֆինանսական հարցերի շուրջ համաձայնության չէին կարողացել գալ ու գործարքը չէր կայացել։